Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2022 թվականի N 64-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ), է) կետերով և 3-րդ մասով, 25-րդ հոդվածով. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել՝

1) «Մերձավանի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ 1139, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Մերձավան, Երիտասարդության 39, գրանցման համարը՝ 99.215.1053631):

2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Այգեկ գյուղական համայնքի «Մշակույթ և սպորտ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ 1115, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Այգեկ, 6 փողոց, 2 շենք, գրանցման համարը՝ 99.215.792000):

3) ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքի «Մշակույթ» միացյալ տնօրինությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 378350, Արմավիրի մարզ, գյուղ Բաղրամյան, գրանցման համարը՝ 99.180.01340):

4) ՀՀ Արմավիրի մարզի Նորակերտի համայնքի «Կրթություն և մշակույթ» միացյալ տնօրինությունը (այսուհետ՝ Կազմակերպություն), (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, 378315, Արմավիրի մարզ, գյուղ Նորակերտ, գրանցման համարը՝ 99.180.01346):

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել լուծարային հանձնաժողով:

3. Լուծարային հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ է մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտել Կազմակերպությունների լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի տնօրինությանը:


Կողմ -11

ԱԽՏՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ԱՂԵԿՅԱՆ ՌՈՒԲԻԿ

ԱՎԱԳՅԱՆ ԼԻԼԻԹ

ԳՅՈՒԼՆԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԳ

ԵՐԻՑՅԱՆ ԷՄԻՆ

ԻՍՊԻՐՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԻՆԱՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՐԴԱՐՅԱՆ ՆԵԿՏԱՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner