Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» 14-Ն որոշման 4-րդ կետը. Որոշում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 թվականի բյուջեի բաժին 09 Խումբ 1 Դաս 1 «Նախադպրոցական կրթություն» ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 5113 հոդվածից 110000.0 հազ.դրամ գումարից 60000.0 հազ.դրամ գումարը պակասեցնել, ավելացնելով բյուջեի բաժին 01 Խումբ 6 Դաս 1 «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծախսերի նախահաշվի Շենքերի և շինությունների շինարարություն 5112 հոդվածին, Բաղրամյան գյուղի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների , Փարաքար գյուղի Սևանի փողոցի կոյուղագծի կառուցման աշխատանքների, Է.Թևոսյան և Րաֆֆու փողոցների կոյուղագծի կառուցման սուբվենցիոն ծրագրի համայնքի մասնաբաժնի իրականացման համար :
2. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ: