Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.24 Ողջույնի խոսք
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ... Մանրամասն
02.04.24 Փարաքարի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։

🚧🚜Փարաքարի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 12150879 ՀՀ դրամ, որից․ ▪️ Նախագծման աշխատանքներ՝ 510000 ՀՀ դրամ-«Կապիտալ փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Շինարարական աշխատանքներ՝ 11480000 ՀՀ դրամ-«Դավ-ալեքս պրոեկտ» ՍՊԸ ▪️ Հեղինակային հսկողության աշխատանքներ՝ 81879 ՀՀ դրամ-«Կապիտալ փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 79000 ՀՀ դրամ-«Վանտեխ» ՍՊԸ։ ⏳Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝ 2 ամիս։ 💰Ծրագիրն իրականացվում է 100% համայնքի ֆինանսավորմամբ։ Սպասեք նոր ծրագրերի:

07.03.24 «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար

Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացվում է, որ 2024թ-ին անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Կից ներկայացվում է մրցաշարի կանոնակարգը: Հավելյալ տեղեկությունների համար հետևել էջի հետագա հրապարակումներին:

09.02.24 ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԵՐ

Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համայնքում ձևավորվում են համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ՝

1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.

2) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:

Ընդունվում են դիմում-հայտեր անդամակցության համար։ Ժամկետ՝ 16․02․2024թ․

08.02.24 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:Նույն օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ... Մանրամասն
18.01.24 ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆ

Փարաքարի համայնքապետարանը Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպում է միջոցառում ս/թ  Փետրվարի 13-ին: Մասնակցել կարող են  Փարաքար համայնքի  9 բնակավայրերում բնակվող նորապսակները, ովքեր ամուսնացել են  2023թ.-ին:

Անհրաժեշտ է մինչև ս/թ փետրվարի 01-ը mshakuyt22@mail.ru էլ. փոստին  ուղարկել ամուսնության կամ զագսի վկայական /բացակայության դեպքում բնակավայրից տեղեկանք ամուսնության վերաբերյալ/:

31.12.23 ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Մեծ պատիվ է երբ համայնքի կատարած թիմային աշխատանքը գնահատվում է ՀՀ կառավարության կողմից: ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնի աշխատանքներին, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը ցուցաբերած աջակցության համար այսօր Փարաքար խոշորացված համայնքը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրամանով պարգևատրվել է «Կեչառիս» կոլեկցիոն հուշադրամով: Նախարար Նարեկ Մկրտչյանը փոխանցել է նաև ՀՀ հումանիտար կենտրոնի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի շնորհակալական խոսքը Փարաքար համայնքի ողջ անձնակազմին շուրջ 2 ամիս Փարաքարի հումանիտար կայանի աշխատանքներին աջակցելու և մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner