Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 -րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանի 2022 թվականի նոյեմբերի 14-ի զեկուցագիրը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18 -ի «Հայաստանի Հանրապետության Ֆերիկ համայնքին դրամական օգնություն տրամադրելու մասին» N 82-Ա որոշման 1-ին կետում «փոխառության» բառը փոխարինել «օգնության» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |