Նոր կազմավորվող պարեկային ծառայությունը համալրելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարել է ընդունելության-մրցույթ: Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիր կամ զանգահարել +37410772085 և +37410772038 հեռախոսահամարներով: Պարեկային ծառայության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարություններում: