ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ Փարաքար համայնքի Թաիրով գյուղի հյուսիսային հատվածում /նախկին Ռոբոտների գործարանի հարակից մասում/, նախատեսվում է կառուցել նոր բարձրավոլտ էլ. հաղորդագծեր և հենասյուներ՝ ինչպես համայնքային, այնպես էլ մասնավոր սեփականության հողամասերի վրայով: Ծրագրի իրականացման նպատակով նախապատրաստվում է ՀՀ Կառավարության որոշման նախագիծ՝ ,,Որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին’’: ,,Հանրային գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին’’ ՀՀ օրենքի 5-րդ և 5.1 հոդվածների պահանջների համաձայն , շահագրգիռ քաղաքացիներին իրազեկելու համար Փարաքարի համայնքապետարանը կազմակերպում է հասարակական քննարկում, որին հրավիրվում են մասնակցելու բոլոր շահագրգիռ կողմերը: Քննարկումը տեղի կունենա ս.թ. հունիսի 18-ին Թաիրովի մշակույթի տան դահլիճում: Ըստ նախագծի, գերակա շահ ճանաչվելու և օտարվելու ենթակա են հենասյուների համար զբաղեցվող հետևյալ 11 հողակտորները. 38.14 քմ՝ 04-094-0401-0009 հողամասից, 39.69 քմ և 1.55քմ՝ -0401-0008 -ից, 7.83 քմ՝ -0406-0051 -ից, 7.84 քմ՝ -0406-0052 -ից, 17.62 քմ՝ -0407-0034 -ից, 23.0 քմ և 27.27 քմ՝ -0407-0022 -ից, 23.04 քմ և 1.4 քմ՝ -0407-0019 -ից, 21.64 քմ՝ -0407-?-ից: Տեղեկացնում ենք նաև, որ նախատեսվող բարձրավոլտ էլ. հաղորդագծերի անվտանգության գոտին ընդգրկում է հետևյալ կադաստրային համարով հողատարածքները. 04-094-0176-0001, 04-094-0178-0005, 0178-0006, 0178-0007, 04-094-0401-0005, 0401-0007, 0401-0008, 0401-0009, 0401-0010, 0401-0011, 0401-0012, 0401-0029, 0401-0030, 0401-0031, 04-094-0402-0003, 0402-0004, 0402-0005, 0402-0006, 04-094-0403-0015, 0403-0016, 0403-0017, 0403-0018, 0403-0019, 0403-0023, 04-094-0406-0007, 0406-0008, 0406-0009, 0406-0010, 0406-0011, 0406-0012, 0406-0051, 0406-0052, 04-094-0407-0018, 0407-0019, 0407-0021, 0407-0022, 0407-0023,0407-0027: Նշված հողամասերի սեփականատերերին և համասեփականատերերին առաջարկում ենք ներկա գտնվել քննարկմանը՝ իրենց հետ ունենալով սեփականության վկայականի պատճենները: Խնդրում ենք նաև սույն հայտարարությանը ծանոթացողները տեղեկացնեն նաև իրենց հարևան հողերի սեփականատերերին: Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել Փարաքարի համայնքապետարան՝ 0231-6 00 42 կամ060 6 00 42: ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ