Այսօր: Հինգշաբթի, 23 Հոկտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.10.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Բաղրամյան բնակավայրում էր

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը հերթական աշխատանքային շրջայցով հոկտեմբերի 22-ին Բաղրամյան բնակավայրում էր։ Համայնքապետարանի ղեկավար կազմի, մշակույթի ոլորտի պատասխանատուների և Բաղրամյան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Ավետիսյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ և Մշակույթի տուն։ Դիտարկելով մասնաշենքերում իրականացված աշխատանքներն Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց իր նկատառումները՝ նախատեսվող բարեփոխումների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

22.10.25 Համայնքի ղեկավարի հերթական շրջայցը` Նորակերտ բնակավայրում

Շարունակական բնույթ են կրում Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի շրջայցերը համայնքի բնակավայրերով։ Հոկտեմբերի 21-ին համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ համայնքի ղեկավարը գտնվում էր Նորակերտ բնակավայրում։ Նորակերտի վարչական ղեկավար Տարոն Դալողլանյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարն այցելել է մանկապարտեզ և Մշակույթի տուն՝ տեղում ծանոթանալու առկա խնդիրներին, շենքերի տեխնիկական վիճակին և իրականացված աշխատանքներին։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ արագ և արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով։

22.10.25 Համայնքի ղեկավարն հյուրընկալել է Արմավիրի մարզպետին
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, հյուրընկալել է ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանին, խորհրդականներ՝ Արամ Գրիգորյանին, Արբակ Եղիազարյանին, մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանին, ինչպես նաև աշխատակազմի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին համայնքի զարգացման առաջիկա ծրագրերն ու սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքի բնակավայրերում իրականացվող շինաշխատանքների ընթացքը։ Հաջորդիվ համայնքի և մարզպետարանի ղեկավար կազմն եղավ Փարաքարի Էրեբունի, Կոմիտաս, Վազգեն Սարգսյան 1 և 2, ինչպես նաև Այգեկ բնակավայրի 1-ին փողոցների շինհրապարակներում՝ տեղում ծանոթանալու և հետևելու ընթացող ... Մանրամասն
21.10.25 Համայնքի ղեկավարի աշխատանքային այցը Պտղունք բնակավայր
Հոկտեմբերի 20-ին Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը համայնքապետարանի ղեկավար կազմի ու մշակույթի ոլորտի պատասխանատուների հետ այցելել է Պտղունք բնակավայր՝ տեղում դիտարկելու կատարված աշխատանքներն ու արձանագրելու հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Բնակավայրի վարչական ղեկավար Հովհաննես Մխիթարյանը համայնքի ղեկավարին ներկայացրեց բնակավայրում առկա խնդիրները, որոնց թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մանկապարտեզի անմխիթար վիճակին և մշակույթի տան բացակայությանը։ Համայնքի ղեկավարը շրջեց մանկապարտեզի տարածքով՝ դիտարկելով շենքի ընդհանուր վիճակը և վերանորոգման հնարավորությունները։ Օնիկ Ախվերդյանը ներկայացրեց իր նկատառումները շինարարական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ՝ կարևորելով որակի ապահովումն ... Մանրամասն
20.10.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային շրջայցով Մուսալեռ բնակավայրում էր
Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանը տեղակալ Էդգար Մարգարյանի և Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Քոչարյանի հետ հերթական աշխատանքային շրջայցով օրերս Մուսալեռ բնակավայրում էր։ Բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Ֆարֆարյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը նախ այցելել է մանկապարտեզ, ծանոթացել ներքին պայմաններին, շրջել խմբասենյակներով ու տարածքով՝ ուսումնասիրելով առկա կարիքներն ու բարելավման հնարավորությունները։ Այնուհետև Օնիկ Ախվերդյանն այցելել է տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող Մշակույթի տուն, որտեղ տեղում քննարկվել են շենքի վերականգնման հնարավորությունները, շինարարական աշխատանքների ծավալը, ընթացիկ խնդիրներն ... Մանրամասն
17.10.25 Համայնքի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի և համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են բնակավայրերում առկա հրատապ լուծում պահանջող խնդիրները։ Համայնքի ղեկավարը լսել է վարչական ղեկավարների դիտարկումներն ու առաջարկությունները, անդրադարձել օրակարգային առաջնահերթ հարցերին՝ ներկայացնելով դրանց լուծման հնարավոր տարբերակներ։ Օնիկ Ախվերդյանն ընդգծել է աշխատանքների համակարգված, ժամանակին և պատշաճ կազմակերպման կարևորությունը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։

16.10.25 Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն աշխատանքային շրջայցով Արաևաշատ բնակավայրում էր
Հոկտեմբերի 16-ին Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանն աշխատանքային շրջայցով Արևաշատ բնակավայրում էր։ Համայնքի ղեկավարին ուղեկցում էին առաջին տեղակալ Անյուտա Սաֆարյանը, տեղակալ Էդգար Մարգարյանը, Արևաշատ բնակավայրի վարչական ղեկավար Գառնիկ Պողոսյանը, ինչպես նաև Փարաքարի «Մշակույթի և երիտասարդության պալատ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Քոչարյանը։ Շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարը տեղում ծանոթացել է բնակավայրում իրականացված աշխատանքներին, քննարկել առկա խնդիրները և դրանց լուծման նպատակով տվել համապատասխան հանձնարարականներ։ Հաջորդիվ Օնիկ Ախվերդյանն այցելել է Մշակույթի տուն և մանկապարտեզ, ինչպես նաև զրուցել է բնակիչների հետ՝ վստահեցնելով, որ մտահոգիչ խնդիրները հնարավորինս ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 19.04.2025
ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 16.04.2025
Ավագանու արտահերթ նիստ
07/03/2024
Ավագանու նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 18.10.2022
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner