Այսօր: Չորեքշաբթի, 25 Նոյեմբերի 2020թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 Ողջունի խոսք
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ... Մանրամասն
10.11.20 Սիրելի հայրենակիցներ

🇦🇲Ցանկանում ենք մեր շնորհակալություն հայտնել Փարաքար համայնքի բնակիչներ Լիա և Սվետլանա Պետրոսյաններին, ինչպես նաև Նորայր Գևորգյանին` իրենց աջակցության համար: 🇦🇲Մեր համայնքի բնակիչները Արցախից եկած ընտանիքներին իրենց սեփական ռեսուրսներով ապահովեցին թարմ և անուշաբույր հացով:…

05.11.20 #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

🇦🇲🇦🇲🇦🇲Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանն արդեն երկրորդ շաբաթն է, որ Փարաքար համայնքի կամավորական ջոկատի հետ միասին մասնակցում է հայրենի սահմանների պաշտպանության ու հաղթանակի կերտման սուրբ գործին: Նրանք միացել են առաջնագծի քաջերին՝ էլ ավելի մոտեցնելով մեր համազգային հաղթանակը, Արցախի սուրբ հողում մեկընդմիշտ ամրագրելու Հայոց պետականություն՝ որպես Հայ ժողովրդի անվտանգության և հարատևության բացառիկ երաշխավոր: Մեր համայնքի սիրելի ղեկավարին և իր զինակից ընկերներին մաղթում ենք հաղթանակ և բարի վերադարձ:🇦🇲

10.10.20 Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Սիրելի' հայրենակիցներ,
Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Ճիշտ է, այս պահին չկա դրա անհրաժեշտությունը, բայց հատկապես սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցների գիտելիքների թարմացումը չի խանգարի:
Օդային տագնապի դեպքում չենք խառնվում իրար, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին:
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2676026955981659&id=100007231427032&notif_id=1602075349977451&notif_t=feedback_reaction_generic&ref=notif
01.10.20 ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ՀՊԱՐՏ ԵՆՔ ՁԵԶԱՆՈՎ:
ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՀԱՎԵԼԵԼ, ՈՐ ՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ` ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ` ԲԺՇԿԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼԻՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ԿՏՐՈՆԸ: 🇦🇲
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,
ՀՈՐԴՐՈՒՄ ԵՆՔ` ԶԵՐԾ ՄՆԱԼ #թուրքական ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔԱՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԻՑ ‼️‼️
29.09.20 #ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ
Հարգելի բնակիչներ,
Ստեղծված իրավիճակով պայմանավորված, համայնքում օգնությունների հավաքագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով` համայնքի նախկին հիմնական դպրոցի շենքում կազմակերպվում է օգնության հավաք:
Կառավարության կողմից անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների ցանկը կցվում է:
Նշված աշխատանքները պատշաճ և հասցեական կազմակերպելու նպատակով կարող եք կապ հաստատել Փարաքարի համայնքապետարանի հետևյալ ներկայացուցիչների հետ՝
1. Վահե` 055 10 99 89
2. Արամ` 091 33 66 23
18.09.20 Կոյուղագծի կառուցման աշխատանքները ընթանում են:

Կոյուղագծի կառուցման աշխատանքները ընթանում են: 16.09.2020

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Ավագանու նիստ (12.04.2017)
Ավագանու նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42

0231 6-00-42, 060-53-00-42

paraqar.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner