Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 685-689-րդ հոդվածներով․ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքին սեփականության իրավունքով պատկանող 739,4 գծամետր գազատարը,որից ցածր ճնշման գազատար D=108 մմ 458.4 գծմ, D=89 մմ 281.0 գծմ /այսուհետ՝ Գույք/ անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրելու «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղին (ԳԳՄ)` գազամատակարում իրականացնելու նպատակով:
2. «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի ԳԳՄ-ի հետ կնքել Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: