Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համասեփականատեր Կարապետ Հովհաննիսյանի 2018 թվականի օգոստոսի 28-ի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Տալ համաձայնություն՝ Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները.
1) Փարաքարի համայնքում գտնվող 04-094-559-006 կադաստրային համարով, Կարապետ Հովհաննիսյանին և մյուսներինն սեփականության իրավունքով պատկանող 0.27 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (պտղատու այգի) նպատակային նշանակությունը փոխել, որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող՝ հետագայում հյուրանոցառեստորանային համալի կառուցելու նպատակով:
2. Հողամասը կառուցապատել՝ համաձայն հաստատված կառուցապատման սխեմայի:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթներ: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: