Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմներով և հիմք ընդունելով քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Վահան Մարգարյանի զեկուցագիրը. համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղում Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-094-0181-0046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ.Վերֆելի փողոց թիվ 7-9 հասցեում գտնվող բնակավայրի, բնակելի կառուցապատման 0.14 հա հողամասին կից բնակավայրի, այլ հողեր գործառնական նշանակության 0.03066 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով ` ընդալնման նպատակով օտարել Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին: Վաճառքի գինը սահմանել մեկ քառակուսի մետրի համար 4524 ՀՀ դրամ՝ կադաստրային արժեքին համապատասխան:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: