Նկարագրություն | Ասյա և Սուկո Աբասյանները դիմել են համայնքապետարան խնդրանքով՝ վերականգնել իրենց տնամերձ հողամասից պակաս 30.7 քմ մակերեսը: Խնդիրը բազմիցս քննարկվել է համայնքապետարանում, բացի այդ նշված հարցի վերաբերյալ կա դատական մի քանի վճիռ: Համայնքի ղեկավարի տեղակալը և իրավաբանը հարցը քննարկել էին համայնքապետարանում գործող հանձնաժողովում, կազմակերպվել էր նաև ուսումնասիրություն տեղում: Բազմակողմանի ուսումնասիրվել էր ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչից պարզ դարձավ, որ այդ հարցը հնարավոր է լուծել միայն դատական կարգով: |