Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 142- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2019 թվականի N 142- Ա

ԱՐԱՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՍՈՒՔԱՍՅԱՆԻՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, հիմք ընդունելով <<ԽԱՉՎԱՀԱՆ>> ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունն այն մասին, որ  կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր Արամ Համբարձումի Սուքասյանի 2019 թվականի դեկտեմբերի 2-ի դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Արամ Համբարձումի Սուքասյանին եփականության իրավունքով պատկանող 04-094-0110-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 179.5 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսներով բնակելի տները, 23.0 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսներով հարթակները, 1.2 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսներով աստիճանները և 15.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի <<Պիկետ >> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագծի և շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տների, հարթակների և աստիճանների համար՝ 2600 դրամ է, պարսպի համար 1 քառակուսի մետրի համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 553 956 (հինգ հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ:

3. Հողամասի և շինության տալ հասցե. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Գ.Էմինի փողոց N 24:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner