Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲ ՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, և սեփականատեր՝ Էվելինա Ռազմիկի Գրիգորյանի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի, Էվելինա Ռազմիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-128-014 կադաստրային համարով բնակավայրի՝ բնակելի կառուցապատման հողամասի վրա կառուցված 88.1 քառակուսի մետր բնակելի տուն, 94.2 քառակուսի մետր ձեղնահարկ, 22.8 քառակուսի մետր ծածկարան և 3.45 քառակուսի մետր պարիսպ, ընդհանուր արտաքին մակերեսներոով, համաձայն համապատասխան որակավորում ունեցող ընկերության՝ «ՍՎ ՉԱՓԱԳՐՈւՄ» ՍՊԸ -ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և ձեղնահարկի համար 2600 դրամ է, օժանդակ շինությունների համար՝ 1560 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 514 930 (հինգ հարյուր տասնչորս հազար իննը հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3. Հողամասի և շինության հասցեն թողնել անփոփոխ՝ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Հ Աճառյան փողոցի N 2/1: 4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: