Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի և գույքի բաժանման հատակագիծը, տրված <<Մաչանյան Կարեն >> ԱՁ-ի կողմից և համասեփականատեր Արկադի Մաչեյանի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում Արկադի Հայրապետի Մաչեյանին և Արման Հայրապետի Մաչեյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0098-0002 կադաստրային ծածկագրով հողատարածքից առանձնացվող մի մասին՝ Կողմ 1-214.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին և շինություններին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N15/1:
2. Նույն հողատարածքից առանձնացվող մյուս մասին՝Կողմ 2- 306.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին և շինություններին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 15:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: