Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 42-Ա որոշում. Որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Թաիրով գյուղի 04-094-0181-046 կադաստրային ծածկագրով՝ Ֆ. Վերֆելի փողոց թիվ 7-9 հասցեում գտնվող բնակավայրի, բնակելի կառուցապատման 0.14 հա հողամասին կից Փարաքար համայնքի սեփականությունը հանդիսացող 0.03066 հա հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արա Հագոպի Զոհրյանին և Տաթևիկ Յուրիի Կիրակոսյանին:
2.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 4524 դրամ, որը 306.6 քառակուսի մետրի համար կկազմի 1 387 058.4 (մեկ միլիոն երեք հարյուր ութսունյոթ հազար հիսունութ դրամ և 40 լումա) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:
3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ. Հայաստանի Հանրապետության, Արմավիրի մարզի Փարաքար համայնք, գյուղ Թաիրով Ֆ. Վերֆելի փողոց N 7/1
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Որոշման կատարման կազմակերպումը դնել աշխատակազմի քարտուղարի (Մ.Քեյան)` վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: