Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք և սեփականատեր Լուսվարդ Կոմսի Եգորյանի 2019 թվականի օգոստոսի 12–ի դիմումը. որոշում եմ`
1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում, Այգեստան փողոց N 21 հասցեում, Լուսվարդ Կոմսի Եգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0025-0008 կադաստրային համարով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 2.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 13.9 քառակուսի մետր բաց պատշգամբը, 1 ինքնակամ բացված դուռը և 1 ինքնակամ բացված պատուհանը համաձայն՝ համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը բնակելի տան և բաց պատշգամբի 1 քառակուսի մետրի համար՝ 2600 դրամ է, ինքնակամ բացված 1 դռան և 1 պատուհանի համար ՝ 2600 դրամ է, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 48 880 (քառասունութ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
3. Հողամասին և շինությանը հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Այգեստան փողոց N 21: 4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: