Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման հատակագիծը, տրված 2020 թվականի նոյեմբերի 18-ին «Մաչանյան Կարեն» Ա/Ձ-ի կողմից, և սեփականատեր Մխիթար Պետրոսի Մխիթարյանի 2020 թվականի նոյեմբերի 18-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Գրիգոր Լուսավորիչի փողոց N 17 հասցեում, Մխիթար Պետրոսի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0134-0010 կադաստրային ծածկագրով հողամասից` մնացող մասին` 433.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի հասցեն թողնել անփոփոխ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գյուղ Փարաքար, Գրիգոր Լուսավորիչի փողոց N 17:
2. Նույն հողատարածքի` բաժանվող մասին` 250.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Անդրանիկի փողոց N 6/1:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: