Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 127- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 127- Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, ՀՀ Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով, 72 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին’’ 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում և հիմք ընդունելով շինությունը կատարած անձի Վլադիմիր Բախտավորյանի դիմումը. Որոշում եմ`

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում 36.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի այլ հողամասի վրա գտնվող NN 1,2 և 3 պարիսպները ընդհանուրը 3.2 քառակուսի մետր արտաքին մակերեսով` համաձայն <<Կարեն Մաչանյան>> ԱՁ -ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Համայնքային սեփականություն հանդիսացող 0.0036 հա մակերեսով բնակավայրի այլ հողեր գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակավայրի հասարակական կառուցապատման հող:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0036 հա մակերեսով հողամասը հանել բնակավայրի այլ հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

4. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց N 127-129/1:

5. Հաշվի առնելով որ կառույցն իրականացվել է և հողամասը 2011 թվականից անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տնօրինվել է Վլադիմիր Բախտավորյանի կողմից և նրա կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Վլադիմիր Բախտավորյանի վաճառել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց N 127-129/1 հասցեում գտնվող 0.0036 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

6. Հաշվի առնելով որ կառույցն իրականացվել է և հողամասը անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տնօրինվել է Վլադիմիր Բախտավորյանի կողմից և նրա կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Վլադիմիր Բախտավորյանի վաճառել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոց N 127-129/1 հասցեում գտնվող 0.0036 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

7. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար շինության` պարսպի համար՝ 23 400 դրամ, որը կազմում է 74 880 (յոթանասունչորս հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

8. 36 քառակուսի մետր հողամասի օտարման համար ( 3.6x2=7.2x 4524= 32 572.8 դրամ, 36-7.2=28.8, 28.8x(3x 4524)= 390 873.6 դրամ, 32 572.8+ 390 873.6= 423 446 .4 ) կազմում է կազմում է 423 446 .4 (չորս հարյուր քսաներեք հազար չորս հարյուր քառասունվեց դրամ քառասուն լումա ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

9. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

10. Վճարման ենթակա գումարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner