Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 91
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2020 թվականի N 162-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի   N 912-Ն  որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների պահանջներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին’’ 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հատակագիծը, տրված «Մաչանյան Կարեն» ԱՁ-ի կողմից և շինությունը կատարած անձ Արուսյակ  Պետրոսյանի 2020 թվականի նոյեմբերի  24-ի դիմումը. Որոշում  եմ`

1.Օրինականացնել  Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի մարզի  Փարաքար  համայնքիՓարաքար   գյուղում   04-094-0105-0041  կադաստրային ծածկագրով  12.0 քառակուսի մետր մակերեսով ճանաչել  Փարաքար համայնքի  սեփականությունը և բնակավայրի այլ հողի վրա գտնվող  տնտեսական սենյակը 12.0 քառակուսի մետր ընդհանուրը արտաքին մակերեսներով` համաձայն «Կարեն Մաչանյան» ԱՁ–ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:

2. Հողատարածքին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 51/1:

3. Հաշվի առնելով որ կառույցն իրականացվել է Արուսյակ Պետրոսյանի կողմից և նրա կողմից ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արուսյակ Պետրոսյանին ուղղակի  վաճառքով օտարել Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, Փարաքար գյուղի, Երևանյան փողոց  N 51/1 հասցեում գտնվող 0.0012 հա մակերեսով հողամասը՝ առկա շինությունով:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետր տնտեսական սենյակի  համար` 5200 դրամ,  վճարման ենթակա գումարը կազմում է 62 400 (վաթսուներկու հազար  չորս հարյուր դրամ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:

5.Մեկ քառակուսի մետր հողամասի օտարման վճարը` 4524 դրամ, որը 12.0 քառակուսի մետրի համար կկազմի 54 288 (հիսունչորս հազար երկու հարյուր ութսունութ) ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325191139 հաշվեհամարին:

 6. 0.0012 հա համայնքային   սեփականություն    հանդիսացող բնակավայրի նշանակության, այլ հողեր  գործառնական նշանակության    հողամասի գործառնական    նշանակությունը   փոփոխել    որպես     բնակավայրի     բնակելի կառուցապատման  հող:

7. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0012 հա մակերեսով հողամասը հանել բնակավայրի այլ  հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռում:

 8. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի   Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner