Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի փետրվարի 27-ին «Սուրեն Հայկի Հովակիմյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Հարություն Հովհաննիսյանի լիազորված անձ Դավիթ Հովհաննիսյանի 2024 թվականի մարտի 4-ի դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Հարություն Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0007-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (բաժանվող հատված 1) 0.04023 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 7-րդ փողոց N 4 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (բաժանվող հատված 2) 0.03949 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 7-րդ փողոց N 2 հողամաս:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (բաժանվող հատված 3) 0.03963 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք N 10 հողամաս:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: