Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, և սեփականատեր Ղազար Մկրտումյանի 2019 թվականի օգոստոսի 12–ի դիմումը. որոշում եմ`
1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում, Լեոյի փողոց N 2 հասցեում, Ղազար Մկրտումյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0082-0011 կադաստրային համարով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 51.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը, համաձայն՝ համապատասխան որակավորում ունեցող անձի կողմից տրված շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը պարսպի համար 1 քառակուսի մետրի համար՝ 1560 դրամ է, վճարման ենթակա գումարը կազմում է 79 560 (յոթանասունինը հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:
3. Հողամասին և շինությանը տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Լեոյի փողոց N 2:
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: