Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 160
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՊԵՏՐՈՍ ՀՈՎՍԵՓԻ ԶԱՔԵՎՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի փետրվարի 26-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի մարտի 5-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024RTS7SX) և հողամասի սեփականատեր Պետրոս Հովսեփի Զաքևոսյանի 2024 թվականի մարտի 12-ի N 1513 դիմումը. որոշում եմ՝

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի Բարեկամության փողոցի 32 հասցեում գտնվող Պետրոս Հովսեփի Զաքևոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-030-0048-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 184,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և 27,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան նկուղը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՋԻՎԱՆ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինության հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և բնակելի տան նկուղի համար կազմում է 1422 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 300 753 (երեք հարյուր հազար յոթ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:

3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի 900325003524 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner