Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամսի բաժանման հատակագիծը, տրված <<Մաչանյան Կարեն >> ԱՁ-ի կողմից և համասեփականատեր Դավիթ Մկրտչյանի 2019 թվականի հունիսի 14-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Դավիթ Մկրտչյանին և մյուսներին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0131-0009 կադաստրային ծածկագրով հողատարածքից առանձնացվող Կողմ 1- 486.0 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Թաիրով, Խ.Աբովյան փողոց N 24:
2. Նույն հողատարածքից առանձնացվող մի մասին՝ Կողմ 2- 200 քառակուսի մետր մակերեսով հողամասի տալ հասցե. Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Թաիրով, Խ.Աբովյան փողոց N 24/1:
3. Նույն հողատարածքից առանձնացվող մյուս մասին՝ Կողմ 3- 200 քառակուսի մետր մակերեսով հողամասի տալ հասցե. Արմավիրի մարզ, համայնք Փարաքար, գյուղ Թաիրով, Խ.Աբովյան փողոց N 24/2:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: