Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 128- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2019 թվականի N 128- Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին,, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության ,,Տեղական ինքնակառավարման մասին ,, օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1960 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, օտարման գոտիներում, հիմք ընդունելով շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը, տրված ,,Խաչվահան,, ՍՊԸ-ի կողմից, նկատի ունենալով, որ շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, <<Կարեն Մաչանյան>> ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագիրը, հողամասի հատակագիծը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2013 թվականի հուլիսի 20-ի վկայագիրը և համասեփականատեր Գառնիկ Դավթյանի 2019 թվականի նոյեմբերի 7-ի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Թաիրով գյուղում Գառնիկ Սաղաթելի Դավթյանի (ծնված 01.07.1949թ.), Ժենյա Ազիզի Դավթյանի (ծնված 06.11.1949թ.), Ռազմիկ Գառնիկի Դավթյանի (ծնված 08.04.1977թ.) և Նարինե Գառնիկի Խանջյանի (ծնված 10.04.1973 թ.), գույքային իրավունքները՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 0.0750 հա տնամերձ հողամասի, հողամասին կից ավել օգտագործվող 0.0003 հա հողամասի և տնամերձ հողամասում կառուցած շինությունների նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների հատակագծի, տրված ,,Կարեն Մաչանյան,, անհատ ձեռնարկատերի կողմից ըստ որակավորման թիվ 0244 վկայականի:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Մայրաքաղաքային փողոց N 87:

3. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Գառնիկ Սաղաթելի Դավթյանին, Ժենյա Ազիզի Դավթյանին, Ռազմիկ Գառնիկի Դավթյանին և Նարինե Գառնիկի Խանջյանին կողմից Թաիրով գյուղի,Մայրաքաղաքային փողոց N 87 հասցեում ինքնակամ կառուցած 33.4 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով խանութները:

4. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետրի համար՝ 5200 դրամ է, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 173 680 (մեկ հարյուր յոթանասուներեք հազար վեց հարյուր ութսուն ) ՀՀ դրամ:

5. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարիետտա Քեյանի վրա:

7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner