Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 47-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 2020 թվականի N 47-Ա

ՇԵՆՔԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ  

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք,  հիմք ընդունելով շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ կողմից տրված դրական եզրակացությունը և անշարժ գույքի համասեփականատեր Բարեղամ Արամի Մակարյանի 2020 թվականի մարտի  12–ի դիմումը. որոշում եմ`

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում, Բաղրամյան փողոց N 9 հասցեում, Բարեղամ Արամի Մակարյանի և Նաիրա Ռոբերտի Զաքարյանի ընդհանուր բաժնային  սեփականությունը հանդիսացող 04-094-0017-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա գտնվող երկհարկանի արտադրամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տուն:

2. Օրինականացնել 04-094-0017-0011 կադաստրային ծածկագրով հողամասի վրա բնակելի տանը կից ինքնակամ կառուցված 12.02 քառակուսի մետր արտաքին մակերեսով  ծածկը, 16.36 քառակուսի մետր արտաքին մակերեսով աստիճանա- հարթակը, մյուս բնակելի տանը կից 5.89 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 8.06 քառակուսի մետր և 2.3 քառակուսի մետր մակերեսներով պարիսպը,  համաձայն՝ ԱՁ «Ավագ Ավագյան Գագիկի» կողմից տրված շինությունների հատակագծի:

3. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը պարսպի 1 քառակուսի մետրի համար՝ 1560 դրամ է, որը 10.36 քառակուսի մետրի համար կազմում է 16 161,6 դրամ (տասնվեց հազար հարյուր վաթսունմեկ դրամ վաթսուն լումա), բնակելի տանը կից կառույցների 1 քառակուսի մետրի համար՝ 2600 դրամ է, որը 37.27 քառակուսի մետրի համար կազմում է 89 102 (ութսունինը հազար հարյուր երկու) դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 105 263,6 (հարյուր հինգ հազար երկու հարյուր վաթսուներեք դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Հողամասին և շինություններին տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Բաղրամյան փողոց N 9:

6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner