Ղեկավարվելով` «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 27.4/29045-20 գրությունը. համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> N 47-Ն որոշմամբ հաստատված NN 1, 3 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN1 , 2 և 3 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |