Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված N ԱՏ-12075021-04-0645 տեղեկանքը, 2021 թվականի հուլիսի 7-ին տրված N 56 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և սեփականատեր Մարինե Հայկի Բախտավորյանի 2021 թվականի հուլիսի 7-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող Մարինե Հայկի Բախտավորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0519-0013 կադաստրային ծածկագրով 0.086667 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի կորիզավոր այգու նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: