Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի ապրիլի 19-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի ապրիլի 9-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 202448ZC8W), հողամասի համասեփականատեր Լևոն Մկրտչի Քեսաբլյանի 2024 թվականի ապրիլի 22-ի N 2433 դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Ֆ. Վերֆել փողոցի 11 հասցեում գտնվող` Լևոն Մկրտչի Քեսաբլյանին, Եպրաքսյա Քեսաբլյանին, Մարիամ Լևոնի Քեսաբլյանին, Սարգիս Լևոնի Քեսաբլյանին, Պետրոս Լևոնի Քեսաբլյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 04-069-0011-0028 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված 119.8 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 4.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 15.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 36.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով լողավազանը, 5.6 քառակուսի մետր արտաքին մակերեսով զուգարանը, 7.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով պարիսպը և ինքնակամ բացված թվով 5 պատուհանները՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան և ինքնակամ բացված յուրաքանչյուր պատուհանի համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր ծածկի, օժանդակ շինության, լողավազանի, զուգարանի և պարսպի համար կազմում է 1181.4 Հայաստանի Հանրապետության դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 327 484.08 (երեք հարյուր քսանյոթ հազար չորս հարյուր ութսունչորս դրամ ութ լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի 900325176155 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: