Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 124-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 124-Ա

ՌԱՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության N 05062020-04-0046 վկայականը, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ կողմից տրված հողամասի և շինությունների չափագրումը և հողամասի բաժանման հատակագիծը, «ԽԱՉՎԱՀԱՆ» ՍՊԸ-ի կողմից տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ դրական եզրակացությունը և Ռայա Սարգսի Սարգսյանի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի դիմումը. որոշում եմ`

1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում, Մայրաքաղաքային 188 հասցեում գտնվող, Ռայա Սարգսի Սարգսյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-0151-0033 կադաստրային համարով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի վրա կառուցված ընդհանուր 100,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով շինությունը, ինը հատ ինքնակամ բացված պատուհանը և մեկ հատ ինքնակամ բացված դուռը:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր հասարակական շինության համար՝ 5200 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը 100,5 քառակուսի մետրի համար կազմում է 522 600 (հինգ հարյուր քսաներկու հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, ինքնակամ բացված դռան և պատուհանների մեկ հատի համար` 2600 դրամ, ինչը տասը հատի համար կազմում է 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 548 600 (հինգ հարյուր քառասունութ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ: 3. Հողամասի և շինության առանձնացվող կողմ 1-ի (մակերեսը` 0,0388211 հա) հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով Մայրաքաղաքային փողոց N 188: Նույն հողամասից առանձնացվող կողմ 2-ին (մակերեսը` 0,0017277 հա) տալ հասցե. Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով Մայրաքաղաքային փողոց N 188/1:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner