Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 40- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 մարտի 2020 թվականի N 40- Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն օրենքով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387 –Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ կառույցն իրականացվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 1964  թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, օտարման գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, տրված 2020 թվականի  փետրվարի 26-ին և համասեփականատեր Մամիկոն Խարատյանի  2020 թվականի փետրվարի  28-ի դիմումը.                    ո ր ո շ ու մ   ե մ՝

1.Վերականգնել Արմավիրի մարզի Փարաքար գյուղում Մամիկոն Լյովայի Խարատյանի (ծնված 11.03.1976 թ.), Սաթենիկ Լյովայի Խառատյանի (ծնված 10.02.1972 թ.) և Լաուրա Լյովայի Խարատյանի (ծնված 03.02.1971թ.) գույքային իրավունքը՝ ճանաչել նրանց սեփականության իրավունքը 04-094-0062-0025 ծածկագրով 0.08 հա տնամերձ հողամասի, տնամերձ հողամասում կառուցած շինությունների և հողամասին կից ավել օգտագործվող 0.016116 հա հողամասի նկատմամբ՝ համաձայն հողամասի և շինությունների բնութագրերի, տրված  2020 թվականի փետրվարի 28-ին <<Անշարժ գույք>> ՍՊԸ-ի կողմից, ըստ որակավորման թիվ 056 վկայականի, 12.9 քառակուսի մետր  մակերեսով բնակելի տունը, 2.7 քառակուսի մետր՝ սան.հանգույցը և 5.1 քառակուսի մետր՝ պարիսպը թողնել որպես ինքնակամ շինություններ:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար, Նաիրի փողոց  N  19:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner