Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հուլիսի 7-ի N ԱՏ-07072021-04-0134 տեղեկանքը, 2021 թվականի հուլիսի 7-ին տրված N 54 ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագիծը և սեփականատեր Զավեն Խաչիկի Բարոյանի 2021 թվականի հունիսի 15-ի դիմումը. համայնքի ավագանին որոշում է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում Զավեն Խաչիկի Բարոյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0519-0002 կադաստրային ծածկագրով 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի՝ 3-րդ կարգի ջրովի վարելահողի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն և չրանոց կառուցելու համար:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: