Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 սեպտեմբերի 2019 թվականի N 107-Ա

ՍԱՐՈ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով  համասեփականատեր  Սարո Հովակիմյանի  2019 թվականի  սեպտեմբերի 17-ի դիմումը. ո ր ո շ ու մ եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի  Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ  փոփոխությունը հետևյալ. Սարո, Ազգուշ, Գագիկ և Գայանե   Հովակիմյաններին  սեփականության իրավունքով պատկանող, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Շիրազի փողոց N 1 հասցեում գտնվող  04-094-0044-0055 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 02032015-04-0013, տրված 02.03.2015 թ.) 0.0163 հա մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես  բնկավայրի հասարակական կառուցապատման  հող՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0163 հա մակերեսով հողամասը, հանել  բնակավայրի  բնակելի կառուցապատման հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրի  հասարակական  կառուցապատման հողերի հաշվեկշռում:

3. Հողամասի հասցեն թողնել անփոփոխ.Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Երևանյան փողոց      N 100/1:

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner