Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2019 թվականի N 106-Ա

ԷԴՈՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումով, հիմք ընդունելով <<Խաչվահան>> ՍՊԸ-ի կողմից տրված շինության՝ կցակառույցի վերաբերյալ դրական եզրակացությունը, նկատի ունենալով, որ  կցակառույցը որևէ բացասական կերպով չի ազդում շենքի կրողունակության և սեյսմակայունության վրա,  պիտանի է բնականոն շահագործման և վտանգ չի սպառնում  մարդկանց կյանքին ու առողջությանը պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք  և սեփականատեր  Էդուարդ Սողոմոնի Կոստանյանի  2019 թվականի սեպտեմբերի  10-ի դիմումը. որոշում եմ `

1. Օրինականացնել՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում Էդուարդ Սողոմոնի Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող 5-րդ շենքի N 19 բնակարանի՝ բակային ճակատի պատշգամբին կից իրականացված 74.7 քառակուսի մետր մակերեսով կցակառույցը, համաձայն <<Կարեն Մաչանյան>> Ա/Ձ-ի կողմից տրված շինությունների հատակագծի:

2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար՝ 780 դրամ, վճարման ենթակա գումարը կազմում է 58 266 (հիսունութ հազար երկու հարյուր վաթսունվեց ) ՀՀ դրամ:

3. Բնակարանի հասցեն թողնել անփոփոխ. Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով , 5-րդ շենք, բնակարան N 19:

4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner