Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2021 թվականի հունիսի 22-ի N Կ-22062021-04-0132 որոշումը քաղաքաշինության, հողօգտագործման և ընդհանուր բաժնի եզրակացությունը, Ժորա Քեյանի դիմումը. համայնքի ավագանին որոշում է` 1. Տալ համաձայնություն Ժորա Աղվանի Քեյանին վարձակալության իրավունքով տրամադրելու Արմավիր մարզի Փարաքար համայնքի Արցախ թաղամասի 6-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող Ժորա Քեյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասին և բնակելի տանը կից ՈՒրց- Կոտայք- Շամիրամ գոտում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 360.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը` համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի`Կարեն Մաչանյան ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագծի, բարեկարգման և կանաչապատման նպատակով, հաշվի առնելով, որ նշված հողատարածքը շուրջ 30 տարի տնօրինվել է դիմումատուի կողմից, հարթեցվել է, կանաչապատվել, տնկելով տարբեր տեսակի ծառատեսակներ և այդ հողատարածքով է միայն հնարավոր մուտք գործել նշված բնակելի տունը:
2. Հողամասը վարձակալությամբ տրամադրել 99 տարի ժամանակով:
3. Տարեկան վարձավճարի չափը սահմանել 4 000 դրամ: |