Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 8.1 կետով և 18-րդ կետի ,,դ,, ենթակետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով <<ԽԱՉՎԱՀԱՆ>> ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի նոյեմբերի 13-ին տրված դրական եզրակացությունը և սեփականատեր Արտաշես Վրեժի Գրիգորյանի 2019 թվականի նոյեմբերի 19-ի դիմումը. որոշում եմ՝
1. Օրինականացնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամաս 4-րդ փողոց N 5 և N 9 հասցեներում գտնվող շինությունների մեջ ինքնակամ բացված 9 պատուհանը և 2 բացվածքը և 3.1 քառակուսի մետր ինքնակամ կառուցված պարիսպը՝ համաձայն <<Կարեն Մաչանյան>> ԱՁ-ի կողմից 2019 թվականի նոյեմբերի 15-ին տրված շինությունների բնութագիրի և եզրակացության:
2. Ինքնակամ բացված մեկ պատուհանի և բացվածքի համար վճարը 2600 դրամ է, վճարման ենթակա գումարը կազմում է 28 600 ՀՀ դրամ, իսկ պարսպի համար 1 քառակուսի մետրը՝ 5200 դրամ, որը 3.1 քառակուսի մետրի համար կազմում է 16 120 ՀՀ դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 44 720 (քառասունչորս հազար յոթ հարյուր քսան) ՀՀ դրամ, որը պետք է վճարվի Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325191154 հաշվեհամարին:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: