Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման հատակագիծը, տրված 2020 թվականի սեպտեմբերի 09-ին «ՄԱՓԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից, և սեփականատեր Աննա Յուրիի Պետրոսյանի կողմից լիազոր անձ Արտակ Արտաշեսի Շաքարյանի 2020 թվականի սեպտեմբերի 09-ի դիմումը. որոշում եմ`
1. Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Երևանյան փողոց N 104 հասցեում, Աննա Յուրիի Պետրոսյանի սեփականության իրավունքով պատկանող 04-094-0043-0037 կադաստրային ծածկագրով հողամասից` մնացող հատվածի 0.0221 հա մակերեսով հողամասի հասցեն թողնել անփոփոխ Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Երևանյան փողոց N 104:
2. Նույն հողատարածքի` առանձնացվող հատվածին` 0.3427 հա մակերեսով հողամասին տալ հասցե. Արմավիրի մարզ, գյուղ Փարաքար Երևանյան փողոց N 104/1:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: