31.12.24
Ողջույնի խոսք
|
Սիրելի համագյուղացիներ, Ողջունում եմ ձեզ Փարաքար համայնքի պաշտոնական կայքում: Այս հարթակը համայնքապետարանի կենսագործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովման միջոց է, ինչն էլ կծառայի մեր միջև շփմանը և կամրապնդի համայնքի բնակիչների և համայնքապետարանի միջև կապը: Կայքում կծանոթանաք համայնքապետարանի կառուցվածքին և գործունեությանը, ստեղծված խնդիրներին և մեր կողմից իրականացվող ծրագրերին: Ակնկալում ենք ձեր աջակցությունը առաջարկությունների, կարծիքների և, ինչու ոչ, դժգոհությունների ու բողոքների տեսքով,որոնք հնարավորություն կտան է՛լ ավելի բարելավել համայնքապետարանի կողմից իրականացվող աշխատանքները: Վստահ եմ՝ միասին մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել ...
Մանրամասն |
|
22.04.24
Արարատյան փողոցում ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին։
|
Շինարարական աշխատանքների ավարտին կունենանք գրեթե 750 գծմ կապիտալ նորոգված ճանապարհ։ Արարատյան փողոցը Փարաքար համայնքի կարևորագույն փողոցներից է։ Այն հանդիսանում է Երևան-Արմավիր (Մ5) մայրուղուն զուգահեռ ճանապարհ, ինչպես նաև մայրուղին միացնում է օդանակավակայան տանող ճանապարհին և հետևաբար կարող է հանդիսանալ այլընտրանքային ճանապարհ։ Արարատյան փողոցի շինարարական աշխատանքները կատարվում են «Շինպլյուս» ՍՊԸ-ի կողմից։ Շինարարական աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 45 մլն ՀՀ դրամ։ Նշեմ նաև, որ նախքան ասֆալտապատման աշխատանքները կատարվել են ճանապարհի ստորգետնյա ենթակառուցվածքների նորոգման և կառուցման աշխատանքներ։
|
|
02.04.24
Փարաքարի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։
|
🚧🚜Փարաքարի Սևանի փողոցում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 12150879 ՀՀ դրամ, որից․ ▪️ Նախագծման աշխատանքներ՝ 510000 ՀՀ դրամ-«Կապիտալ փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Շինարարական աշխատանքներ՝ 11480000 ՀՀ դրամ-«Դավ-ալեքս պրոեկտ» ՍՊԸ ▪️ Հեղինակային հսկողության աշխատանքներ՝ 81879 ՀՀ դրամ-«Կապիտալ փրոջեքթ» ՍՊԸ ▪️ Տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 79000 ՀՀ դրամ-«Վանտեխ» ՍՊԸ։ ⏳Ծրագրի իրականացման առավելագույն ժամկետ՝ 2 ամիս։ 💰Ծրագիրն իրականացվում է 100% համայնքի ֆինանսավորմամբ։ Սպասեք նոր ծրագրերի:
|
|
07.03.24
«Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշար
|
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացվում է, որ 2024թ-ին անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Կից ներկայացվում է մրցաշարի կանոնակարգը: Հավելյալ տեղեկությունների համար հետևել էջի հետագա հրապարակումներին:
|
|
09.02.24
ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆԵՐ
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ համայնքում ձևավորվում են համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ՝ 1) համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ. 2) կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ: Ընդունվում են դիմում-հայտեր անդամակցության համար։ Ժամկետ՝ 16․02․2024թ․
|
|
08.02.24
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»:
|
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-343-Ն ՀՀ օրենքի 158-րդ հոդվածի 34-րդ մասի համաձայն՝ առևտրի օբյեկտներում գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքներն օրենքով սահմանված ժամկետում և օրենքով սահմանված դեպքերում չփոխարինելը և (կամ) հետ չվերցնելը և (կամ) հետ վերցնելուց և (կամ) փոխարինելուց հրաժարվելու մասին հայտարարություն փակցնելը առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:Նույն օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվում են Տեղական ինքնակառավարման մարմինների ...
Մանրամասն |
|
18.01.24
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆ
|
Փարաքարի համայնքապետարանը Տեառնընդառաջի տոնի առթիվ կազմակերպում է միջոցառում ս/թ Փետրվարի 13-ին: Մասնակցել կարող են Փարաքար համայնքի 9 բնակավայրերում բնակվող նորապսակները, ովքեր ամուսնացել են 2023թ.-ին: Անհրաժեշտ է մինչև ս/թ փետրվարի 01-ը mshakuyt22@mail.ru էլ. փոստին ուղարկել ամուսնության կամ զագսի վկայական /բացակայության դեպքում բնակավայրից տեղեկանք ամուսնության վերաբերյալ/:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |